Ամերիկացիները պետք է Իրանին վերադարձնեն Սադդամի պատերազմին առնչվող տեղեկությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i86411-Ամերիկացիները_պետք_է_Իրանին_վերադարձնեն_Սադդամի_պատերազմին_առնչվող_տեղեկությունները
Իրանի ԶՈԻ գխավոր շտաբի անհայտ կորածների որոնման կոմիտեի զորակայանի հրամանատարն ասել է. «Ամերիկացիներհ պետք է Իրանին վերադարձնեն Իրաքի կործանված բռնապետ Սադդամի ռեժիմի պատերազմին առնչվող տեղեկությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 04:03 Asia/Tehran
  • Ամերիկացիները պետք է Իրանին վերադարձնեն Սադդամի պատերազմին առնչվող տեղեկությունները

Իրանի ԶՈԻ գխավոր շտաբի անհայտ կորածների որոնման կոմիտեի զորակայանի հրամանատարն ասել է. «Ամերիկացիներհ պետք է Իրանին վերադարձնեն Իրաքի կործանված բռնապետ Սադդամի ռեժիմի պատերազմին առնչվող տեղեկությունները»:

Գեներալ մայոր Մոհամմեդ Բաղերզադեն Թեհրանում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրաքի և Իրանի պատերազմի հումանիտար տեղեկությունները, որոնք գտնվում են Պենտագոնում, պետք է վերադարձվեն, որպեսզի դրանց օգնությամբ հնարավոր լինի պարզել գերության մեջ նահատակվածների ու գաղտնի թաղվածների ճակատագիրը»:

Գեներալ-մայոր Բաղերզադեն, անդրադառնալով Իրանի հետ Իրաքի պատերազմի շրջանում Իրանում ԿԽՄԿ-ի ծավալած գործունեությանն ու ինչպես նաև հումանիտար աշխատանքներում ու պատերազմի հասարակական ու հոգեկան հետևանքների դիմակայման ուղղությամբ ԿԽՄԿ-ի կարևոր դերակատարությանը, դիմել է այդ կառույցին՝ երկրից դուրս որոնողական աշխատանքներում աջակցության համար: