ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հակազդել է Ալե Սաուդի հակաիրանական դիրքորոշումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i86477-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակը_հակազդել_է_Ալե_Սաուդի_հակաիրանական_դիրքորոշումներին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հակազդելով Իրանի դեմ ուղղված Ալե Սաուդի վերջին հայտարարություններին, ասել է. «Այս դիրքորոշումները վկայում են տարածաշրջանում Արաբիայի ձախողումների մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 04:03 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հակազդել է Ալե Սաուդի հակաիրանական դիրքորոշումներին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հակազդելով Իրանի դեմ ուղղված Ալե Սաուդի վերջին հայտարարություններին, ասել է. «Այս դիրքորոշումները վկայում են տարածաշրջանում Արաբիայի ձախողումների մասին»:

Բահրամ Ղասեմին «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Արաբիան մխրճվել է Եմենի ճահճուտի մեջ և չնայած հարձակումներին ու շրջափակումներին, այդ երկրի ժողովուրդն Ալե Սաուդին իր նպատակների իրագործման ճանապարհին ձախողման է մատնել և այդ պատճառով էլ նրանք դիրքորոշվել են Իրանի դեմ»:

«Իրանը որևէ զենք չի առաքել Եմեն: Այդ երկրի զինապահեստները մնացել են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից և եմենցիները Խորհրդային Միությունից գնված սպառազինությունը թարմացրել են»,-հայտարարել է Ղասեմին:

Ղասեմին ընդգծել է, որ Եմենի ճգնաժամը միայն երկխոսության ու քաղաքական լուծման միջոցով կարող է կարգավորվել: Ն«ա խւսքերով. «Եմենի դեմ Արաբիայի ոտնձգության հարցում Էմիրությունները գլխավոր դերակատարություն է ունեցել և Քրեական միջազգային դատարանը պետք  է վերահասու լինի Էմիրությունների բացասական դերակատարությանը»:

Անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությանը, Ղասեմին ասել է. «Վաշինգտոնը նպատակ ունի ներքին խնդիրներ առաջացնել իսլամական երկրներում և նրանց միջև բախումներ հրահրել»:

«Իսլամական որոշ երկրների  դիրքորոշումները հող նախապատրաստեցին Վաշինգտոնի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: