Լարիջանի. Իրանն Ասիայի արևմուտքի ամենաժողովրդավարական երկիրն է
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Իրանի համար հատուկ զեկուցաբերի նշանակումը անտրամաբանական ու անընդունելի քայլ է, որի հիմքում ընկած են երկակի ստանդարտները: և ԻԻՀ-ն Ասիայի արևմուտքի ամենաժողովրդավարական երկիրն է»:
Մոհամմեդ Ջավադ Լարիջանին երկուշաբթի օրը Ժնևում գումարված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում ընդգծել է. «Չնայած մասնավոր զեկուցաբերի նշանակման հետ հակառակությանը, Իրանը, հարգելով Մարդու իրավունքների խորհրդի տեսակետը, կառուցողական հարաբերություն է ունեցել բոլոր զեկուցաբերների հետ և իրանցի փորձագետները բազմաթիվ նիստերում տարբեր հարցերի շուրջ մտքեր են փոխանակել»:
«Այն ինչն արգելք է հանդիսանում մարդու իրավունքների բնագավառում կառուցողական երկխոսության ճանապարհին, ԱՄՆ-ի ու արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտներն են, որտեղ մարդկանց իրավունքները բացատրվում են համաձայն նրանց ռասայական, կրոնական կամ քաղաքական կողմնորոշման և Պաղեստինում, Եմենում, Սիրիայում ու Աֆղանստանում հազարավոր երեխաների, կանանց ու տղամարդկանց դեմ ոճրագործությունը չի ազդում մարդու իրավունքների հետ կապված այդ երկրների զգացողության վրա»,-հայտարարել է Մոհամմեդ Ջավադ Լառիջանին:
Քննադատելով մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով չափազանց վտանգավոր ահաբեկիչներին ցուցաբերվող հովանավորությունը նա հավելել է. «Բոլոր ժողովուրդները պիտի մասնակից դառնան մարդու ազատ իրավունքների ուղղությամբ համաշխարհային ջանքերին և թույլ չտան, որ մարդու իրավունքների դրոշն ընկնի նրանց ձեռքը, ովքեր ամենամեծ ոճրագործություններն ու հանցանքներն են գործում»: