Ղասեմի. Արաբիայի գահաժառանգը չձևավորված մտքերով, ցնորված անձ է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հինգշաբթի օրը հակազդելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգի վերջին վիրավորական հայտարարություններին, ասել է. «Չարժե պատասխանել Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարություններին, քանի որ նա չձևավորված մտքերով, ցնորված անձ է, որի խոսքը միայն դառնություն ու սուտ է պարունակում »:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հինգշաբթի օրն ԱՄՆ-ի «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում շարունակելով Իրանի դեմ իր անհիմն մեղադրանքները, Իրանին որպես վտանգավոր երկիր ներկայացրեց, որը շարունակ ձգտել է տարածաշրջանի խնդիրների կարգավորմանն ու հարևանների հետ լավ հարաբերությունների:
Մոհամմեդ Բեն Սալմանը նաև հայտարարել է. «Եթե Իրանն ատոմային ռումբ արտադրի, Արաբիան էլ ամենակարճ ժամկետում դա կանի»:
«Իրանը հզոր երկրի փոխարեն խորհել է հզոր, կայուն ու ապահով տարածաշրջանի մասին, հետևաբար ԻԻՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին, մասնավորապես որոշ ընդդիմադիրներին ուղղված երկխոսության ու հանդուրժողականության կոչի հիմքում ընկած են արժանապատվությունը, խոհեմությունն ու նաև փորձից, գիտությունից, մշակույթից ու քաղաքակրթությունից սերող հնարամտությունը»,-ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ընդգծել է Բահրամ Ղասեմին: Նա միևնույն ժամանակ նշել է, որ անկախ իրենց տարածքից, ռազմական կամ տնտեսական հզորությունից ու նույնիսկ ներքին ու միջազգային վարկից, ԻԻՀ-ն հարգանքով է վերաբերվում իր բոլոր հարևաններին և աշխարհի տարբեր երկրներին ու ժողովուրդներին: