Մարտ 24, 2018 07:44 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի ներկայացուցիչ.Հակաիրանական բանաձևն անարդար ու քաղաքական քայլ է

ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ հակաիրանական բանաձևի ներկայացումն անարդար ու քաղաքական քայլ է և իր սկզբունքներից ու տարրական նպատակներից Մարդու իրավունքների խորհրդի նահանջը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի վերջին օրը ներկայացված հակաիրանական բանաձևն ընդունվեց 21 կողմ, 7 դեմ և 19 ձեռնպահ ձայներով և այդպիսով Իրանի հարցով հատուկ զեկուցաբերի առաքելության ժամկետը մեկ տարով երկարացվեց:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Մոհսեն Նազիրի Ասլը քննադատելով Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի ընդունումը, նշել է, որ այն չունի իրավական հիմնավորում: Նա հայտարարել է, որ բանաձևով, որոշ երկրներ, իրենց քաղաքական նպատակների իրագործման  նպատակով, շահարկում են խորհրդի միատարրությունն ու ընթացակարգը:

ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այս ընթացքի շարունակվելը խանգարում է երկխոսության մշակույթի տարածմանը: Նա հայտարարել է, որ այդպիսով Մարդու իրավունքների խորհուրդը նահանջում է իր սկզբունքներից ու տարրական նպատակներից:

Նազիրի Ասլն Իրանի հարցով հատուկ զեկուցաբերի նշանակումն անարդար, անհրաժեշտություն չունեցող, անիմաստ ու ոչ-կառուցողական քայլ է համարել, որ հեղինակազրկում է ՄԱԿ-ի իրավապաշտպան կառույցներին:

Պիտակ