Միջխորհրդարանական միությունում Իրանի ներկայացուցիչ.«Իրանական եռյակ կղզիների պատկանելիության հարցը բանակցության ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i87526-Միջխորհրդարանական_միությունում_Իրանի_ներկայացուցիչ._Իրանական_եռյակ_կղզիների_պատկանելիության_հարցը_բանակցության_ենթակա_չէ
Համաշխարհային միջխորհրդարանական միությունում Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամն անհիմն է որակել իրանական եռյակ կղզիների վերաբերյալ Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԷ) ներկայացուցչի հայտարարությունը: «Այս կղզիներում Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցության ենթակա չեն». ասել է նա: Այս մասին հաղորդել է խորհրդարանի լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 27, 2018 19:13 Asia/Tehran
  •  Միջխորհրդարանական միությունում Իրանի ներկայացուցիչ.«Իրանական եռյակ կղզիների պատկանելիության հարցը բանակցության ենթակա չէ»

Համաշխարհային միջխորհրդարանական միությունում Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամն անհիմն է որակել իրանական եռյակ կղզիների վերաբերյալ Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԷ) ներկայացուցչի հայտարարությունը: «Այս կղզիներում Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցության ենթակա չեն». ասել է նա: Այս մասին հաղորդել է խորհրդարանի լրատվական գործակալությունը:

Արձագանքելով Ժնևում միջխորհրդարանական միության վեհաժողովում իրանական եռյակ կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի խորհրդարանի ներկայացուցչի հայտարարությանը, Ղոլամալի Ջաաֆարզադեհ Իմենաբադին ասել է.«Էմիրությունների ներկայացուցիչն անհիմն հայտարարություն է արել Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչը դեմ է միջազգային իրավունքներին ու սկզբունքներին , ՄԱԿ-ի կանոնագրին և հարևանության հարաբերություններին»:

Ընդգծելով ,որ Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիների պատկանելիության հարցը քննարկման ենթակա չէ, Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը նշել է.«Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել հարաբերությունները ամրապնդելու և թյուրիմացությունները վերացնելու նպատակով Էմիրությունների հետ երկխոսություն անցկացնելու համար»:

Մարտի 24-ին Ժնևում մեկնարկել են  Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքները, աշխարհի տարբեր երկրների ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ: