Ոտնձգությունն ու անհիմն մեղադրանքներն արդյունք չեն ունենալու. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը քննադատելով Իրանից Եմեն զենք առաքվելու մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունն ասել է. «Ոտնձգությունը, մեղադրանքներ ուղղելն ու ուրիշներին պատասխանատու ներկայացնելը, որևէ արդյունք չեն ունենալու»:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը, որի երկիրը Եմենի դեմ Արաբիայի պատերազմի քաղաքական ու սպառազինական աջակիցներից է համարվում, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը զենք է առաքում Եմեն:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Իրանից Եմեն զենքի առաքման վերաբերյալ հայտարարությունը մեծ սուտ է և տարածաշրջանի ու տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների կողմից դրա կրկնվելը որևէ փոփոխություն չի կարող առաջացնել ժամանակակից պատմության մարդկային ամենասոսկալի աղետներից ու պատերազմական ոճրագործություններից մեկի և Եմենի անպաշտպան ժողովրդի բռնահարվածության մասին աշխարհի հանրային կարծիքն իրազեկելու Իրանի վճռակամության մեջ»:
«Բնական է թվում այն, որ Արաբիա զենք արտահանող երկրները Եմենի բռնահարված ու անպաշտպան ժողովրդի դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների ամենօրյա անդադար հարձակումներն ինքնապաշտպանություն են կոչում, քանի որ Եմենի պատերազմ, նաև այդ երկրի ժողովրդի կոտորածն ու ենթակառուցվածքների ոչնչացումը մեծ շահ է բերում է ասպառազինություն արտահանող երկրների տնտեսությանը»,-հավելել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Այս երկրների ժողովուրդները պետք է իմանան, որ նրանց պետությունները Եմենի դեմ հարձակման համար Արաբիային արդիական զենքեր տրամադրելով, դերակատար են եղել ժամանակակից պատմության մարդկային ամենասոսկալի աղետի առաջացման մեջ ու եմենցիների դեմ ամենօրյա պատերազմական ոճրագործություններում և դրա համար պատասխան պիտի տան»: