ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ն ավելի կմեկուսանա
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության անդամն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ ավելի կմեկուսանա»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Մոհամմեդ Ջավադ Ջամալին հավելել է.«ԻԻՀ-ն ՀԳՀԾ-ով աշխարհին ապացուցել է, որ բանակցությունների ու լավ հարաբերությունների կողմնակից է և իր հանձնառութւունները կատարել է»:
Ջամալին հավաստել է.«Նրանք գիտեն, որ ԻԻՀ-ի իշխանությունն ու համակարգը ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու և մյուս խնդրիների անվիճելիության հարցում համակարծիք են»:
Հունվարի 12-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգեց Իրանի միջուկային շրջափակումների սառեցումը, սակայն եվրոպական երկրներին նախազգուշացրեց, որ ՀԳՀԾ-ն իր կամքի համաձայն փոփոխության չենթարկելու դեպքում, 120 օր անց չի երկարաձգելու շրջափակումների սառեցումը և դուրս կգա ՀԳՀԾ-ից:
Առ այսօր ԱՄՆ կառավարությունը չի հարգել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: