Լարիջանին ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցիների պետայրերի հայտարարությունների կապակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցի պետայրերի հայտարարությունների կապակցությամբ:
Ալի Լարիջանին ասել է.«Սաուդցիները հայտարարում են, որ ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպել են թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին և դա նախազգուշացում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար»:
«Հաշվի չառնելով Բահրեյնի ժողովրդի ցանկությունը, Բրիտանիայի կառավարությունն ապահովել է Բահրեյնում իր զինծառայողների ներկայության և ռազմաբազա ստեղծելու ծախսերը».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
Լարիջանին հավելել է.«Պաղեստինի վերջին իրադարձությունները ԱՄՆ-ի և Արաբիայի նման որոշ երկրների ջանքերի հետևանքն են, որոնք, լարելով տարածաշրջանի իրավիճակը, փորձում են Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում շրջափակել Պաղեստինի ժողովրդին»:
Իսլամական խորհրդարանի նախագահը նշել է.«Թվում է, որ Սիոնիստական ռեժիմի ինքնությունը ճանաչելու մասին հայտարարելով, սաուդցիները ցանկանում են իրենց ժողովրդի փողերը վատնել ԱՄՆ-ին ծառայելով և հանդես գալ այդ նենգ նախագծի դրոշոկակրի դերում»: