Լարիջանին ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցիների պետայրերի հայտարարությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i88240-Լարիջանին_ցավ_է_հայտնել_տարածաշրջանի_հարցերի_մասին_սաուդցիների_պետայրերի_հայտարարությունների_կապակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցի պետայրերի հայտարարությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 07:10 Asia/Tehran
  • Լարիջանին ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցիների պետայրերի հայտարարությունների կապակցությամբ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ցավ է հայտնել տարածաշրջանի հարցերի մասին սաուդցի պետայրերի հայտարարությունների կապակցությամբ:

Ալի Լարիջանին ասել է.«Սաուդցիները հայտարարում են, որ ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպել են թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին և դա նախազգուշացում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար»:

«Հաշվի չառնելով Բահրեյնի ժողովրդի ցանկությունը, Բրիտանիայի կառավարությունն ապահովել է Բահրեյնում իր զինծառայողների ներկայության և ռազմաբազա ստեղծելու ծախսերը».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:

Լարիջանին հավելել է.«Պաղեստինի վերջին իրադարձությունները ԱՄՆ-ի և Արաբիայի նման որոշ երկրների   ջանքերի հետևանքն են, որոնք, լարելով  տարածաշրջանի իրավիճակը, փորձում են Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում շրջափակել Պաղեստինի ժողովրդին»:

Իսլամական խորհրդարանի նախագահը նշել է.«Թվում է, որ Սիոնիստական ռեժիմի ինքնությունը ճանաչելու մասին հայտարարելով, սաուդցիները ցանկանում են իրենց ժողովրդի փողերը վատնել ԱՄՆ-ին ծառայելով և հանդես գալ այդ նենգ նախագծի դրոշոկակրի դերում»: