Բրազիլիան աջակցում է Իրանի միջուկային գործունեությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i88466-Բրազիլիան_աջակցում_է_Իրանի_միջուկային_գործունեությանը
Բրազիլիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը ցանկացել է երկու երկրի հարաբերությունները բարձրացնել տնտեսական խորը հարաբերությունների մակարդակի և ստեղծել առևտրական ուժ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2018 13:17 Asia/Tehran
  • Բրազիլիան աջակցում է Իրանի միջուկային գործունեությանը

Բրազիլիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը ցանկացել է երկու երկրի հարաբերությունները բարձրացնել տնտեսական խորը հարաբերությունների մակարդակի և ստեղծել առևտրական ուժ:

Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայում Միշել Թեմերի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բարձր է գնահատել միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիաներից օգտվելու հարցում ԻԻՀ-ին պաշտպանելու Բրազիլիայի կառավարության դիրքորոշումը: Նա ցանկացել է շարունակել երկու երկրի միջև քաղաքական բանակցությունները:

Միշել Թեմերը կարևորել է նավթի ու գազի ոլորտներում երկկողմ համագործակցությունների զարգացումն, ասելով.«Երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների փոխանակման արդյունքում, երկկողմ հարաբերությունները խորանալու են:

ԻԻՀ ԱԳ նախարարը Բրազիլիա կատարած մեկօրյա այցից և այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպելուց հետո, այսօր մեկնել է Ուրուգվայ: