Ղասեմի.«Միջին Արևելքում սաուդցիները սիոնիստների կողքին վերածվել են ոճրագործության ու ագրեսիայի խորհրդանիշի»
https://parstoday.ir/hy/news/iran-i88486-Ղասեմի._Միջին_Արևելքում_սաուդցիները_սիոնիստների_կողքին_վերածվել_են_ոճրագործության_ու_ագրեսիայի_խորհրդանիշի
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Միջին Արևելքում Սաուդյան Արաբիայի ներկա իշխանավորները Սիոնիստական ռեժիմի կողքին վերածվել են ոճրագործության ու ագրեսիայի խորհրդանիշի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 14:13 Asia/Tehran
  • Ղասեմի.«Միջին Արևելքում սաուդցիները սիոնիստների կողքին վերածվել են  ոճրագործության ու ագրեսիայի խորհրդանիշի»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Միջին Արևելքում Սաուդյան Արաբիայի ներկա իշխանավորները Սիոնիստական ռեժիմի կողքին վերածվել են ոճրագործության ու ագրեսիայի խորհրդանիշի»:

Արձագանքելով Ֆրանսիայում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի հակաիրանական հայտարարությանը, Բահրամ Ղասեմին նշել է.«Տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները երբեք չեն մոռանա Սաուդյան Արաբիայի դերակատարությունը «Ալ -Ղաիդայի» ու ԻԼԻՊ-ի նման ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների ստեղծման ու նրանց սպառազինման գործում, որոնք տարածաշրջանի  և աշխարհի որոշ երկրներում մարդկային ահռելի ոճիրներ են գործել»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Եթե Սաուդյան իշխանավորները Եմենի դեմ սանձազերծած պատերազմում իրենց ձախողած քաղաքականություններն արդարացնելու համար կարիք ունեն միլիարդավոր դոլաներ ծախսելով քողարկել իրենց սև վկայականը, պետք է վերանայեն տարածաշրջանի ոչ շատ հեռու անցյալի պատմությանը, հատկապես հիշելով իրենց տարածաշրջանային դաշնակից ու բարեկամ Իրաքի կործանյալ բռնապետ Սադդամ Հուսեյնի ճակատագիրը»:

Ղասեմին ասել է.«Սաուդյան Արաբիայի որոշ ղեկավարներ իրենց սխալ քաղաքականություններով և Սիոնիստական ռեժիմի հետ դաշնակցելով, ճգնաժամ են առաջացրել արևմտյան Ասիայում»: