Ղասեմի. Ֆրանսիայի իշխանությունները չպետք է տպավորվեն սաուդցի գահաժառանգի հավակնություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i88600-Ղասեմի._Ֆրանսիայի_իշխանությունները_չպետք_է_տպավորվեն_սաուդցի_գահաժառանգի_հավակնություններից
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Ֆրանսիայի իշխանությունները չպիտի հայտնվեն սաուդացի անփորձ ու ռազմատենչ գահաժառանգի հայտարարությունների ու արկածախնդրության ազդեցության տակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 03:00 Asia/Tehran
  • Ղասեմի. Ֆրանսիայի իշխանությունները չպետք է տպավորվեն սաուդցի գահաժառանգի հավակնություններից

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Ֆրանսիայի իշխանությունները չպիտի հայտնվեն սաուդացի անփորձ ու ռազմատենչ գահաժառանգի հայտարարությունների ու արկածախնդրության ազդեցության տակ»:

Բահրամ Ղասեմին հինգշաբթի երեկոյան անդրադառնալով Մոհամմեդ Բեն Սալմանի Փարիզ կատարած ուղևորության ավարտին հրապարակված Ֆրանսիայի ու Արաբիայի համատեղ հաղորդագրության այն բաժնին, որտեղ մեղադրանքներ են ուղղվել Իրանի դեմ, ասել է. «Որպես 5+1 խմբի անդամ երկիր, Ֆրանսիայից չի ակնկալվում, որ հայտնվի շարունակ ՀԳՀԾ-ի դեմ քայլ վերցնող Արաբիայի կրկնված ու ստահոդ մեղադրանքների ազդեցության տակ»:

«Հակառակ Ֆրանսիայի ու Արաբիայի համատեղ հաղորդագրության մեջ ներկայացված հայտարարությունների, Իրանը շարունակ տարածաշրջանի երկրների անվտանգության ու կայունության և ահաբեկչության ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ուղղությամբ է քայլ վերցրել և Ասիայի արևմտյան տարածաշրջանում անվտանգության ու անդորրի վերականգնման միակ լուծումը համարում է տարածաշրջանի երկրների միջև երկխոսությունը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Ղասեմին նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը միանշանակ ներքին հարց է համարվում:  «Ֆրանսիացի պաշտոնատարները հավանաբար գիտեն, որ Իրանի հրթիռային ծրագիրը կանխարգելիչ ու պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ, որևէ երկրի անվտանգության ու շահերի դեմ». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը միևնույն ժամանակ հերքել է տարածաշրջանի որոշ խմբերի ու երկրների համար Իրանի կողմից զենք առաքվելու մասին Ֆրանսիայի ու Արաբիայի համատեղ հաղորդագրության մեջ ներկայացված մեղադրանքները»: