Բաշար Ջաաֆարի.«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս են»
Ապրիլ 15, 2018 07:36 Asia/Tehran
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս է անվանել Արևմտյան կոալիցիային:
Ինչպես Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությունն է հաղորդել, ԱԽ-ի նիստում Բաշար Ջաաֆարին ասել է.«ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտության համար վրեժ առնելու նպատակով են հարձակվել այդ երկրի վրա»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի ասածով, արևմտյան երեք երկրները Սիրիայի վրա հարձակման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից թույլտվություն չեն ունեցել:
Ջաաֆարիի ասածով, սուտը կրկնվելու դեպքում, բոլորի համար այն բացահայտվելու է:
Վերջին օրերին արևմտյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Սիրիայի Դումա քաղաքը քիմիական հարձակման է ենթարկվել և հենց այդ պատճառաբանությամբ էլ հարձակվել են Սիրիայի վրա:
Պիտակ