Բաշար Ջաաֆարի.«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս են»
https://parstoday.ir/hy/news/iran-i88736-Բաշար_Ջաաֆարի._ԱՄՆ_ը_Ֆրանսիան_և_Բրիտանիան_ոտնձգիչ_պառակտիչ_ու_ստախոս_են
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս է անվանել Արևմտյան կոալիցիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 07:36 Asia/Tehran
  • Բաշար Ջաաֆարի.«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս են»

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ոտնձգիչ, պառակտիչ ու ստախոս է անվանել Արևմտյան կոալիցիային:

Ինչպես Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությունն է հաղորդել, ԱԽ-ի նիստում Բաշար Ջաաֆարին ասել է.«ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտության համար վրեժ առնելու նպատակով են հարձակվել այդ երկրի վրա»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի ասածով, արևմտյան երեք երկրները Սիրիայի վրա հարձակման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից թույլտվություն չեն ունեցել:

Ջաաֆարիի ասածով, սուտը կրկնվելու դեպքում, բոլորի համար այն բացահայտվելու է:

Վերջին օրերին արևմտյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Սիրիայի Դումա քաղաքը քիմիական հարձակման է ենթարկվել և հենց այդ պատճառաբանությամբ էլ հարձակվել են Սիրիայի վրա: