Ապրիլ 22, 2018 18:36 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպորտի բաժնի վարիչ.«Իրանը կարող է սպորտային գործողությունների խորհրդանիշ լինել»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպորտի բաժնի վարիչն ասել է.«Սպորտի տեսակետից Իրանը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրանում, Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ հանդիպման ժամանակ, Ալեքսանդր Շիշլիկն ասել է.«Ազգային սպորտի քաղաքականությունների ոլորտում, Իրանը զգալի առաջընթաց է արձանագրել և կարող է սպորտի ոլորտում համատեղ համագործակցություն ծավալել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»:

Նա նշել է, որ Երիտասարդներն ու պատանիները կարող են մշակութային ժառանգություն փոխանակել:

Հանդիպման ժամանակ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարն ասել է.«Հաշվի առնելով միջազգային հանրության հետ գործակցությունն ընդլայնելու ԻԻՀ քաղաքականությունը, Իրանն ազդեցիկ ներկայություն ունի մշակութային, հասարակական ու սպորտի ոլորտներում»:

Սոլթանիֆարը նշել է, որ հաշվի առնելով Իրանի ազգային ու մշակութային շահերը, ընդլայնվելու են միջազգային այս կառույցի հետ կապերը:

Պիտակ