Շամխանի .«ԱՄՆ քաղաքականությունն Ասիայի արևմտյան տարածքի ապակայունացումն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i89666-Շամխանի_._ԱՄՆ_քաղաքականությունն_Ասիայի_արևմտյան_տարածքի_ապակայունացումն_է
«Ասիայի արևմտյան տարածքում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի հարցերին միջամտելու և սպառազինության վաճառքի ու զորակայանների տարածման նպատակով ապակայունացմանը».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 12:30 Asia/Tehran
  • Շամխանի .«ԱՄՆ քաղաքականությունն Ասիայի արևմտյան տարածքի ապակայունացումն է»

«Ասիայի արևմտյան տարածքում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի հարցերին միջամտելու և սպառազինության վաճառքի ու զորակայանների տարածման նպատակով ապակայունացմանը».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Սոչի քաղաքում հինգ մայրցամաքների անվտանգության գերագույն ղեկավարների 9-րդ գագաթնաժողովում, Ալի Շամխանին ասել է .«ԱՄՆ-ը ՝ որպես զենքի ամենամեծ արտադրող, Միջին Արևելքը վերածել է վառոդի պահեստի»: 

Նշելով, որ տարածաշրջանի ճգնաժամերը քաղաքական երկխոսությունից բացի այլ լուծում չունեն, Շամխանին ասել է .«Պետք է պատերազմի կոալիցիային փոխարինի խաղաղության կոալիցիան, իսկ ժողովուրդների ազգային գումարները սպառազինական մրցակցությանը հատկացնելու փոխարեն, պետք է ծախսել ժողովրդի բարօրության ու զարգացման համար»:

«ԱՄՆ-ի կողմից Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչումը կատարվել է Պաղեստինում պատերազմի կրակը թեժացնելու նպատակով».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Ռուսաստանի անվտանգության 9-րդ գագաթնաժողովը մեկնարկել է Սոչի քաղաքում: Մասնակցել են աշխարհի հինգ մայրցամաքների անվտանգության ղեկավարները և անվտանգության խորհրդի քարտուղարները: