Մալարիայի դեմ պայքարի Իրանի փորձը օրինակ է մյուս երկրների համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մալարիայի դեմ պայքարի ծրագրի տնօրենն ասել է.«Մալարիայի դեմ պայքարի ոլորտում Իրանը հաջող է եղել, ուստի մյուս երկրներում օգտվելու ենք Իրանի փորձից»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Բանդար Աբբաս այցելության ժամանակ, դկտ. Պեդրո Ալոնսոն ասել է.«Իրանին հաջողվել է առողջապահական ծրագրեր իրականացնելով, 75-ի նվազեցնել Մալարիայով տառապող հիվանդների թիվը»:
Ալոնսոն նշել է, որ Իրանը այն երկրների շարքում է, որում հավանաբար առաջիկա տարիների ընթացքում, Մալարիայով տառապողների թիվը կհասնի զրոյի:
Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային ծրագրի տնօրենի խոսքերով, աշխարհում տարեկան 200 միլիոն մարդ է վարակվում այս հիվանդությամբ և 500 հազարը մահանում են Մալարիայի պատճառով: