Մայիս 03, 2018 11:50 Asia/Tehran
  • Մալեքշահի.«Գյուտերի հոգևոր սեփականության համաշխարհային չափանիշները պետք է նույնականացվեն»

Իրանի խորհրդարանի դատական ու իրավական հանձնաժողվի նախագահն ասել է.«Գյուտերի հոգևոր սեփականության համաշխարհային չափանիշները պետք է նույնականացվեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորքշաբթի օրը, Հարավային Կորեայի պառլամնենտի օրենսդրության և դատական հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ Սեուլում կայացած հանդիպման ընթացքում, Ալլահյար Մալեքշահին նշել է.«Հաշվի առնելով որ հոգևոր սեփականությունն իր մեջ ներառում է տարբեր թեմաներ, դրա վերազգային կողմերն էլ բոլոր երկրների կողմից չափանիշների նույնականացման կարիք ունեն»:

Նա ասել է.«Երկու երկրների համագործակցությունը վերաբերում է հոգևոր սեփականությունների աջակցության և գյուտերի գրանցման ոլորտներին»:

Հանսիպման ընթացքում Հարավային Կորեայի պառլամենտի օրենսդրության և դատական հանձնաժողովի նախագահն ասել է.«Հարավային Կորեան ողջունում է իրավական ու դատական տարբեր, հատկապես հոգևոր սեփականության ոլորտում երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը»:

Գլխավորելով մի պատվիրակություն, Ալահյար Մալեքշահին մեկնել է Սեուլ՝ Իրան-Հարավային Կորեա դատական խորհրդակցական նիդտին մասնակցելու նպատակով:

Պիտակ