Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i91198-Իրանի_և_Ճապոնիայի_արտգործնախարարների_հեռախոսազրույցը
Հինգշաբթի երեկոյան, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Տոկիոն հովանավորում է Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2018 11:34 Asia/Tehran
  • Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Հինգշաբթի երեկոյան, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Տոկիոն հովանավորում է Իրանի հետ միջուկային համաձայնությունը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցում Տարո Կոնոն ասել է.«Թեկուզ առանց ԱՄՆ-ի, սակայն Իրանի և մյուս կողմերի մասնակցությամբ ՀԳՀԾ-ի իրագործումը նշանակություն ունի»:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց Իրանի դեմ անհիմն մեղադրանքները և հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ի համաձայնությունից և 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է միջուկային շրջափակումները:

Ներքին ու միջազգային շրջանակները քննադատել են Թրամփի այդ քայլը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը ցավ է հայտնել ԱՄՆ-ի նախագահի կամայական այդ որոշման կապակցությամբ:

Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և Եվրամիությունը որպես ՀԳՀԾ-ի կողմեր հովանավորել են միջազգային  համաձայնությունը: