Իրանը դատապարտեց Ինդոնեզիայում եկեղեցիների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i91460
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի երեք եկեղեցիներում իրականացված ահաբեկչական պայթյունները:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մայիս 14, 2018 02:52 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Ինդոնեզիայում եկեղեցիների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի երեք եկեղեցիներում իրականացված ահաբեկչական պայթյունները:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին կիրակի օրը ցավակցելով Ինդոնեզիայի կառավարությանն ու ժողովրդին և ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին, ասաց. «Աշխարհի տարբեր անկյուններում ահաբեկչական դաժան քայլերն ինչ պատրվակով և որ անհատի կամ խմբի կողմից էլ  իրականացվեն, դատապարտելի են»:

«Ահաբեկչական ու հակամարդկային հարձակումներին դիմակայելու միակ միջոցը դրանց տարածման գլխավոր կենտրոններն ու արմատները հստակ ճանաչելու ուղղությամբ տարածաշրջանային ու միջազգային քայլերն են, և դրա դեմ լուրջ  և առանց երկակի ստանդարտների պայքարը»,-ընդգծել է Ղասեմին:

Կիրակի օրը Ինդոնեզիայի արևելյան Ջավա նահանգի կենտրոն Սուրաբայա քաղաքում գտնվող Սանթա Մարիա, Գուբենգ և Փուսաթա Սուրաբայա կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվեց առնվազն 11 և վիրավորվեց 40 մարդ:

Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ինդոնեզիայում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: