Իրանը ցավակցություն է հայտնել Կուբայում օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին
https://parstoday.ir/hy/news/iran-i91944-Իրանը_ցավակցություն_է_հայտնել_Կուբայում_օդանավի_կործանման_հետևանքով_զոհվածների_հարազատներին
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Կուբայի կառավարությանը և ժողովրդին Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2018 18:21 Asia/Tehran
  • Իրանը ցավակցություն է հայտնել Կուբայում օդանավի  կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Կուբայի կառավարությանը և ժողովրդին Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։

 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ցավ է հայտնել Հավանա նահանգի Խոսե Մարտի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը   բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Ղասեմին խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Կուբայում վթարի է ենթարկվել Cubana de Aviacion ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը: Ինքնաթիռը Հավանայից Օլգին էր թռչում: Հավանայի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց այն ընկել է:

Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ ուղևորներից երեքը ողջ են մնացել, սակայն նրանց առողջական վիճակը շատ ծանր է: 

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վթարի հետևանքով մինչ այժմ զոհվել է 111 մարդ: