Հարավային Կորեան պատրաստակամություն է հայտնել նոր պայմաններում համագործակցել Իրանի հետ
(last modified Sat, 19 May 2018 14:55:35 GMT )
Մայիս 19, 2018 19:25 Asia/Tehran
  • Հարավային Կորեան պատրաստակամություն է հայտնել նոր պայմաններում համագործակցել Իրանի հետ

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում Իրանի հետ առևտրական կապը պահպանելու համար:

«Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ԱՄՆ-ի կառավարության քայլերը չհանգեցնեն Իրանի հետ կորեական ընկերությունների առևտրական հարաբերությունների դադարեցմանը:

Հարավային Կորեայի տնտեսական հարցերով փոխնախարարի գլխավորությամբ այդ երկրի արտգործնախարարությունը և տնտեսական տարբեր ընկերություններ նիստ են անցկացրել Իրանի հետ առևտրական հարաբերությունները պահպանելու պայմանների մասին:

Այս բոլորն այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ՝ այդ թվում եվրոպական երկրները, Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան ցանկանում են Իրանի հետ ընդլայնել առևտրական հարաբերությունները: