ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը. Նաջաֆի
https://parstoday.ir/hy/news/iran-i92328-ԱԷՄԳ_ն_կրկին_հաստատեց_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Իրանի_հավատարմությունը._Նաջաֆի
ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Գործակալության նոր զեկույցը հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն ու քայլերը լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 02:35 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը. Նաջաֆի

ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Գործակալության նոր զեկույցը հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն ու քայլերը լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին»։

Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հավելել է. «ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո գործակալության 11-րդ, իսկ ՀԳՀԾ-ի գործադրումը ստուգելու մասին Վճռադատ խորհրդին ներկայացված 10-րդ զեկույցը նման է գործակալության նախկին զեկույցներին և դրա տարբերությունը վերաբերում է տեխնիկական զարգացումների արձանագրմանը, «Խանդաբ»-ի ծանր ջրի հետազոտական ռեակտորի արդիականացման ուղղված աշխատանքների շարունակմանը, Թեհրանի հետազոտական ռեակտորին և Իրանի հայտարարված երկարաժամկետ ծրագրերին»։

«Այս զեկույցը ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վերջին զեկույցը չի լինելու, սակայն եթե եվրոպական կողմը չկարողանա անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնել, սա կլինի ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցը»,-հայտարարել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ-ի մշտական դեսպանն ու ներկայացուցիչը, հավելելով որ Վճռադատ խորհուրդը հունիսի 4-ից 8-ը գումարվելիք սեզոնային նստաշրջանում այդ թեմաների կողքին նաև կանդրադառնա այս զեկույցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց միջուկային համաձայնությունից իր երկրի հրաժարման մասին: Այդ քայլից հետո ԵՄ-ն հայտարարեց առանց ԱՄՆ-ի մասնակցության ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ իր լուրջ ու հստակ աջակցությունը և Իրանին կոչ արեց մնալ այս համաձայնության մեջ: