Քեմալվանդի. «Իրանում անհրաժեշտ պայմաններ կան միջուկային գործունեության վերսկսման համար»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն դիմակայելու համար այդ կազմակերպության նախատեսած աշխատանքների մասին, ասել է.«Իրանում անհրաժեշտ պայմաններ կան միջուկային գործունեությունը վերսկսելու համար»:
Նշելով, որ Իրանի միջուկային տեխնոլոգիայի զարգացումը չի դադարեցվել Քեմալվանդին ասել է. «Եթե չեղարկվի միջուկային համաձայնությունը, Իրանը կընդլայնի իր խաղաղանպատակ ծրագրերը, որոնք ներառում են ուրանի հարստացում և այլ գործունեություն»:
Քեմալվանդին հավելել է. «Միջուկային դաշինքին Իրանի հավատարմության կապակցությամբ դատողությունը վերապահված է ՄԱԳԱՏԷ-ին: Այս գործակալությունը հստակորեն ընդգծել է Իրանի հավատարմությունն իր հանձնառությունների նկատմամբ»:
Նա հստակեցրել է. «Քանի դեռ NPT դաշինքում մնալը երկրի համար արդյունավետ է, Իսլամական հանրապետությունը դուրս չի գա դրանից»: