Իրանի նամակը ՄԱԳԱՏԷ-ին. Իրանն սկսում է UF6 և UF4 գազերի արտադրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i93190-Իրանի_նամակը_ՄԱԳԱՏԷ_ին._Իրանն_սկսում_է_uf6_և_uf4_գազերի_արտադրումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ին հղած նամակում Իրանը հայտարարվել է, որ սկսելու է UF6 և UF4 գազերի արտադրումը և ցենտրիֆուգի ռոտորի գործարանի կառուցման ու մոնտաժման աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 07:24 Asia/Tehran
  • Իրանի նամակը ՄԱԳԱՏԷ-ին. Իրանն սկսում է UF6 և UF4 գազերի արտադրումը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ին հղած նամակում Իրանը հայտարարվել է, որ սկսելու է UF6 և UF4 գազերի արտադրումը և ցենտրիֆուգի ռոտորի գործարանի կառուցման ու մոնտաժման աշխատանքը:

UF6 գազը կիրառվում է ցենտրիֆուգներում:

Բեհրուզ Քեմալվանդին նշել է, որ նկատի առնելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամայականը, այն մասին թե Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր է ՀԳՀԾ-ի շրջանակում հետևել «190 hազար սու» թողունակությանը, կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ գործընթացի իրագործմանը թափ հաղորդելու համար:

Քեմալվանդին նշել է, որ այս բոլորն այն իմաստով է, որ պետք է գործարաններ ու օբյեկտներ կառուցելով մեծացնել հնարավորությունները և թափ հաղորդել գործընթացին:

«Եթե մյուսները ցանկանում են դուրս գալ ՀԳՀԾ-ից, Իրանն ունի անհրաժեշտ պոտենցիալներ ցենտրիֆուգի արտադրման գործընթացին թափ հաղորդելու համար». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը: