Իրանի նամակը ՄԱԳԱՏԷ-ին. Իրանն սկսում է UF6 և UF4 գազերի արտադրումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ին հղած նամակում Իրանը հայտարարվել է, որ սկսելու է UF6 և UF4 գազերի արտադրումը և ցենտրիֆուգի ռոտորի գործարանի կառուցման ու մոնտաժման աշխատանքը:
UF6 գազը կիրառվում է ցենտրիֆուգներում:
Բեհրուզ Քեմալվանդին նշել է, որ նկատի առնելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամայականը, այն մասին թե Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր է ՀԳՀԾ-ի շրջանակում հետևել «190 hազար սու» թողունակությանը, կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ գործընթացի իրագործմանը թափ հաղորդելու համար:
Քեմալվանդին նշել է, որ այս բոլորն այն իմաստով է, որ պետք է գործարաններ ու օբյեկտներ կառուցելով մեծացնել հնարավորությունները և թափ հաղորդել գործընթացին:
«Եթե մյուսները ցանկանում են դուրս գալ ՀԳՀԾ-ից, Իրանն ունի անհրաժեշտ պոտենցիալներ ցենտրիֆուգի արտադրման գործընթացին թափ հաղորդելու համար». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը: