ԱԷՄԳ-ն արձագանքել է Իրանի միջուկային նոր ծրագրին
https://parstoday.ir/hy/news/iran-i93260-ԱԷՄԳ_ն_արձագանքել_է_Իրանի_միջուկային_նոր_ծրագրին
ԱԷՄԳ-ն հայտարարեց, որ տեղեկացված է ցենտրիֆուգների համար անհրաժեշտ ուրանի քանակն ավելացնելու Իրանի ծրագրի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2018 02:18 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ն արձագանքել է Իրանի միջուկային նոր ծրագրին

ԱԷՄԳ-ն հայտարարեց, որ տեղեկացված է ցենտրիֆուգների համար անհրաժեշտ ուրանի քանակն ավելացնելու Իրանի ծրագրի մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱԷՄԳ-ն երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ստացել է Իրանի պաշտոնական նամակը և տեղյակ է ցենտրիֆուգների համար անհրաժեշտ ուրանի քանակն ավելացնելու Թեհրանի մշակած ժամանակացույցից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ նամակը գործակալության պաշտոնատարներին է փոխանցվել երկուշաբթի օրը և դրա մեջ նշված է ցենտրիֆուգների համար անհրաժեշտ ուրանի արտադրության համար Իրանի մշակած ժամանակացույցը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու խոսնակ Մայա Քասիանչիչն ասել է, որ Իրանի կողմից հայտարարված ծրագիրը չի ոտնահարում միջուկային համաձայնությունը :

«ԱԷՄԳ-ն վերահսկում է պարտավորությունների գործադրման ընթացքը և մինչ այսօր իրարահաջորդ 11 զեկույցներում հաստատել է իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը»,-հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով 190 հազար սու-ի հասնելու համար նախապատրաստական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի  հայտարարությանն, ասել է. «Իրանի կենտրոնում գտնվող մի քանի հարյուր հազար սու արտադրելու հնարավորությամբ Նաթանզի էլեկտրական կառույցներն ու նաև այդ գործարանի բաղադրյալ բլոկը պատրաստ են աշխատանքի համար»: