ԻԻՀ պահապանների կորպուս. Պաղեստինի օկուպանտ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը ձախողել է
https://parstoday.ir/hy/news/iran-i93362-ԻԻՀ_պահապանների_կորպուս._Պաղեստինի_օկուպանտ_ռեժիմի_հետ_հարաբերությունների_կարգավորումը_ձախողել_է
Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պաղեստինում դիմադրության և հակասիոնիստական ինթիֆադայի ինստիտուցիոնալացումը, համարվում է իսլամական ժողովուրդների և պաղեստինցիների փափուկ ուժը՝ Ղոդսի ազատագրման նպատակին հասնելու համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 07, 2018 12:29 Asia/Tehran

Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պաղեստինում դիմադրության և հակասիոնիստական ինթիֆադայի ինստիտուցիոնալացումը, համարվում է իսլամական ժողովուրդների և պաղեստինցիների փափուկ ուժը՝ Ղոդսի ազատագրման նպատակին հասնելու համար:

Հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, ԻԻՀ պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իմամ Խոմեյնիի կողմից Ռամազանի վերջին ուրբաթ օրը որպես Ղոդսի Համաշխարհային օր հռչակելուց 39 տարի անց, այսօր Պաղեստինի եւ Ղոդսի ազատագրման հարցը դարձել է միջազգային խնդիր և համընդհանուր գաղափար:

Հեղափոխության կորպուսի հայտարարության մեջ նշված է, որ Պաղեստինի իսլամական դիմադրությունը «վերադարձի» երթը հայտնվել է նոր ու արդյունավետ փուլում և Սիոնիստական ռեժիմը ամեն օր ոճրագործություններ է իրականացնում Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիների դեմ: Սա նշանակում է, որ հակաօկուպացիոն դիմադրությունը հաստատված է  Պաղեստինի նոր սերնդի ինքնութան մեջ, ունի 70 տարվա անցյալ և   վերջ է տալու զավթիչների գոյությանը:

Ղոդսի համաշխարհային օրվա շեմին ԻԻՀ բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Ղոդսի օրը ճնշված պաղեստինցիների հետ իսլամական ժողովուրդների համերաշխության, համախմբման և միասնության օրն է` Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի չար դավադրությունների դեմ:

Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը անցկացվելու է հունիսի 8-ին, լուսնային հիջրեթի 1439թ. ռամազան ամսվա 23-ին՝ Իրանում և աշխարհի այլ երկրներում: