Զարիֆ. «Շանհայի համագործակցության կազմակերպությունը ամբողջությամբ տարբերվում է Յոթնյակի խմբից»
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ասել է. «Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը արդյունավետ համագործակցություն էր ժողովուրդների միջև»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆն թուիթերի իր էջում գրել է.«Հենց այն ժամանակ, երբ Յոթնյակի խմբի անդամները Կանադայի Քվեբեկ քաղաքում վիճաբանում էին միմյանց հետ,և մշտական խոստմնադուրժ երկրի գոհունակությունը շահելու ուղղությամբ նրանց տարած ջանքերն ապարդյուն անցան, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի պատկերն այլ էր՝ «հարգալից համագործակցություն ժողովուրդների միջև»»:
Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ թուիթերի իր էջում գրել էր. «Չինաստանում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը ցույց տվեց, թե աշխարհը որքան արագ է փոփոխվում․ երկկողմ արդյունավետ համագործակցության նկատմամբ հավատարմություն, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին ցուցաբերված կտրուկ աջակցություն և միակողմանիության մերժում»: