Իրանը պատրաստ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցության համար. Ջաբերի Անսարի
https://parstoday.ir/hy/news/iran-i93700-Իրանը_պատրաստ_է_ԿԽՄԿ_ի_հետ_համագործակցության_համար._Ջաբերի_Անսարի
Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «Տարածաշրջանում ճգնաժամերի հետևանքով հումանիտար ընթացիկ աղետի ծավալները մեղմելու նպատակով, Իրանը պատրաստ է համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 02:27 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցության համար. Ջաբերի Անսարի

Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «Տարածաշրջանում ճգնաժամերի հետևանքով հումանիտար ընթացիկ աղետի ծավալները մեղմելու նպատակով, Իրանը պատրաստ է համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ»:

Հոսեյն Ջաբերի Անսարին երկուշաբթի օրը սոցիալական ցանցերի իր անձնական էջերում այս մասին տեղեկացնելով, գրել է. «Միջին Արևելքում ԿԽՄԿ-ի կոմիտեի օպերատիվ  համադրող Վալերի Փեթիփիեռի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայում ու Եմենում ճգնաժամերի հումանիտար ծավալների, նաև այդ կապակցությամբ ԻԻՀ-ի ու ԿԽՄԿ-ի միջև համագործակցության շուրջ մտքեր փոխանակվեցին»:

Միջին Արևելքում ԿԽՄԿ-ի կոմիտեի օպերատիվ  համադրող Վալերի Փեթիփիեռն այս հանդիպման ժամանակ Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի հումանիտար հարցերի կարգավորմանը սատարելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար շնորհակալություն հայտնելով ԻԻՀ-ին, ընդգծեց այս բնագավառում մեր երկրի հետ համագործակցության ԿԽՄԿ-ի պատրաստակամության մասին: