Հունիս 13, 2018 11:25 Asia/Tehran
  • Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի օգնությամբ տարանջատել արյան քաղցկեղային բջիջները

Թեհրանի բժշկական գիտությունների և Քերմանշահի համալսարանների գիտնականները նանոշարժիչներ են նախագծել, որոնք կարող են տարանջատել արյան քաղցկեղային բջիջները:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնական Մահմուդ Ամուզադե Թաբրիզին նախագծի մասին ասել է.«Հետազոտության մեջ փորձ է արվել էժանագին նյութերի օգնությամբ պատրաստել նանոշարժիչ, որը կիրառվելու է HL-60 քաղցկեղային բջիջները տարանջատելու համար»:

Բիոլոգիական և քաղցկեղային բջիջների տարանջատումը կատարվում է ֆլորեսանս և այլ մեթոդներով, որոնք ի դեպ ծախսատար են: Ուստի անհրաժեշտ է ավելի էժանագին մեթոդներ կիրառել բուժման համար:

2016 թվականին աշխարհում շուրջ 25 հազար հոգի մահացել է քաղցկեղի պատճառով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արյան քաղցկեղի բուժման նախնական ծախսերն ամեն հիվանդի համար կազմում են 36 000 դոլար:

 

Պիտակ