ԻԻՀ նախագահի ուղերձը «Ֆեթր» տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i93930-ԻԻՀ_նախագահի_ուղերձը_Ֆեթր_տոնի_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը շնորհավորելով «Ֆեթր» տոնի կապակցությամբ և իր երախտագիտությունը հայտնելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցության համար, ընդգծել է. «Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ Պաղեստինը վերադառնալու իր իր իսկական տերերի գիրկը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2018 02:28 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի ուղերձը «Ֆեթր» տոնի կապակցությամբ

ԻԻՀ նախագահը շնորհավորելով «Ֆեթր» տոնի կապակցությամբ և իր երախտագիտությունը հայտնելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցության համար, ընդգծել է. «Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ Պաղեստինը վերադառնալու իր իր իսկական տերերի գիրկը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ժողովրդին հղված ԻԻՀ նախագահի ուղերձում ասված է. ««Ֆեթր» տոնը ներքին կրքերի դեմ պայքարում հավատացյալ մարդու հաղթանակի օրն է: Այս մեծ օրվա ընթացքում երախտապարտ ենք Աստծուն, որ Իրանի հավատացյալ ժողովուրդն ունեցել է այն արժանիքը, որ այլ մուսուլմանների հետ համաքայլ վայելի ծառայության, պաշտամունքի ու հոգևոր զտման բոլոր բարիքներն ու շնորհները»:

«Շնորհավորելով իսլամական այս մեծ տոնի կապակցությամբ և իմ երախտագիտությունը հայտնելով հանուն Պաղեստինի բռնահարված ժողովրդի արդար իդեալների պաշտպանության ու իսլամ ժողովրդի միասնականության պահպանման Ղոդսի համաշխարհային օրվա երթին Իրանի շարունակ ասպարեզում գտնվող ժողովրդի հերոսական ու շքեղ ներկայության համար, համոզված եմ, որ կամոքն Աստծո Պաղեստինը կվերադառնա իր իսկական տերերի գիրկը»,-ասված է ԻԻՀ նախագահի ուղերձում:

ԻԻՀ նախագահն այս ուղերձում նաև հույս է հայտնել, որ տարվա ընթացքում ռամազան բարեբաստիկ ամսվա հասարակական, բարոյական ու հոգևոր կառուցողական ազդեցությունը պահպանվելով ու տարբեր բնագավառներում հանդուրժողականության ու համբերատարության շեմը բարձրացվելով, դեպի իդեալական ու զարգացումային նպատակների իրագործում տանող ճանապարհին իսլամական հայրենիքի բարձր թափով շարժման համար ցանկալի պայմանների ստեղծման ականատես կլինենք: