Ջաբերի Անսարին Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների
https://parstoday.ir/hy/news/iran-i94314-Ջաբերի_Անսարին_Ժնևում_հանդիպել_է_սիրիական_ընդդիմության_որոշ_առաջնորդների
Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականն ու Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ: Կողմերը խոսել են Սիրիայում սահմանադրական կոմիտեին վերաբերող հարցերի շուրջ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 20, 2018 02:52 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարին Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների

Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականն ու Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ: Կողմերը խոսել են Սիրիայում սահմանադրական կոմիտեին վերաբերող հարցերի շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին երկուշաբթի և երեքշաբթի օրերին Ժնևում երկկողմ ու բազմակողմ սեղմ բանակցություններ է անցկացրել Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչների հետ:

Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյի Վերշինինի, Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ երկկողմ եռակողմ ու քառակողմ նիստերում քննարկել է Սիրիայում սահմանադրական կոմիտեի հետ կապված տարբեր հարցեր:

Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների ներկայացուցիչների պայմանավորվածության համաձայն, Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների ու խորհրդակցությունների նոր շրջանը քանի շաբաթից գումարվելու է Ժնևում: