Սալեհին Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարին
(last modified Wed, 20 Jun 2018 13:17:35 GMT )
Հունիս 20, 2018 17:47 Asia/Tehran
  • Սալեհին Օսլոյում  հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը «Օսլո ֆորում» համաժողովի շրջանակում հանդիպել ու բանակցել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նորվեգիայի ԱԳ նախարար՝ Ինե Էրիքսոն Սորիդի հետ հանդիպման ժամանակ Ալի Աքբար Սալեհին անբավարար է համարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականություններին դիմակայելու հարցում եվրոպացիների կատարած քայլը: «Այս համաձայնագրի պահպանումը պայմանավորված է Թրամփի քաղաքականություններին լուրջ ընդդիմանալու քայլով»,ասել է  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը:

Սալեհին ցանկություն է հայտնել ընդլայնել Իրան-Նորվեգիա հարաբերությունները, հատկապես տնտեսական , ներդրումների ու առևտրի ոլորտներում:

Ընդգծելով, որ Նորվեգիան աջակցում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Եվրամիության ջանքերին, Ինե Էրիքսոն Սորիդն ասել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»:

«Օսլո ֆորում» համաժողովն ամեն տարի կայանում է Օսլոյում  միջնորդների, պատասխանատուների, խաղաղարարների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Համաժողովի թեման աշխարհում ընթացող հակամարտությունների քննարկումն է: