Սիոնիստական ռեժիմի անկումային ընթացքը սկսվել է. Բորուջերդի
https://parstoday.ir/hy/news/iran-i94510-Սիոնիստական_ռեժիմի_անկումային_ընթացքը_սկսվել_է._Բորուջերդի
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությամբ հանդերձ, այդ ռեժիմի անկումային ընթացքը սկսվել է ու ոչնչացվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2018 06:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի անկումային ընթացքը սկսվել է. Բորուջերդի

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությամբ հանդերձ, այդ ռեժիմի անկումային ընթացքը սկսվել է ու ոչնչացվում է:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալաեդդին Բորուջերդին հինգշաբթի գիշեր անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխությամբ ներշնչված Լիբանանի ու Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը, հավելել է. «Հավատացյալ երիտասարդները Գազայում ու Պաղեստինում պարտության մատնեցին մինչև ատամները զինված Սիոնիստական ռեժիմի բանակին և սա սա արտահայտում է դիմադրության ու Հեզբոլլահի ուժերի շրջանակում իսլամի հզորությունը»։

«ԱՄՆ-ն որպես մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ, մինչ այսօր բազմաթիվ ոճրագործություններ է կատարել և դավաճանել է մարդկային հասարակությանը»,-անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի տարբեր ոճրագործություններն, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը:

Բորուջերդին անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցների գործադրմանն, ընդգծել է. «Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում թշնամիներին դիմադրած ժողովուրդը հեշտությամբ կարող է նաև այս պատերազմի հետ առճակատվել»:

«Իրանի ժողովուրդն անցյալի նման պատժամիջոցները վերածելու է առիթի»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը, նշելով, որ ներքին կարողության վրա հիմնվելով, թշնամին չի կարող շրջափակման ենթարկել Իրանի ժողովրդի ընդունակությունները: