Հունիս 22, 2018 11:40 Asia/Tehran
  • Քյամալ Խառազին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի ԱԳ նախարարին

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ու Իսպանիայի ԱԳ նախարարը Մադրիդում զրուցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի շուրջ:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խառազին և Իսպանիայի ԱԳ նախարար Ջոզեփ Բորելը, հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի խոստումնադրժությունից հետո ՀԳՀԾ-ի իրավիճակի, նաև այս համաձայնության պահպանման ու Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականությանը դիմակայելու ուղիների շուրջ մտքեր են փոխանակել:

Խառազին նաև  հանդիպում ու զրույց  է ունեցել արտաքին հարցերում Իսպանիայի ԱԳ փոխնախարար Էլենա Վալենսիանոյի հետ:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը Իսպանիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակելու նպատակով, քաղաքական մի պատվիրակության ընկերակցությամբ մեկնել է Իսպանիա:

Մինչև Իսպանիա մեկնելն Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խառազին այցելել է Իսպանիա, որտեղ հանդիպում ու զրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարար Էնզո Մոավերո Միլանեզիի և Վատիկանի վարչապետ Պիետրո Փառոլինի հետ:

Պիտակ