Հունիս 23, 2018 07:02 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի որոշումն ունի Իրանի հաստատումը. Իրանի նավթի նախարար

ԻԻՀ նավթի նախարարը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի նստաշրջանից հետո հայտարարեց, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների համագործակցության հռչակագրի հանդեպ հավատարմության մասին անդամների ընդունած որոշումն ունի Իրանի հաստատումը:

Վիեննայում գումարված ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանում, անդամների կոնսենսուսով հաստատվեց 2016 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ 100 տոկոսանոց հավատարմությունը:

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, ուրախությունը հայտնելով ՕՊԵԿ-ի նախկին համաձայնության հանդեպ անդամների հայտնած հավատարմության կապակցությամբ, ընդգծեց. «Այս համաձայնությունը միանշանակ այն նախագիծն էր, որ քննարկման էր դրվել այլ երկրների պաշտոնատարների հետ հանդիպումներում»:

Նստաշրջանից առաջ ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել էր, որ Իրանը դեմ է ՕՊԵԿ-ի արտադրության քվոտաների ծավալի աճին, քանի որ շուկայում հավասարակշռություն գոյություն չունի:

2016 թվականի նոյեմբերի 31-ին ՕՊԵԿ-ի անդամները որոշեցին իրենց օրական արտադրաչափը իջեցնել 32 միլիոն 500 հազար բարելի:

 

Պիտակ