ՀԳՀԾ-ում Իրանի մնալը պայմանավորված է համաձայնության մյուս կողմերի քայլերով. Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ում Իրանի մնալը պայմանավորված է եվրոպական երկրների, Ռուսաստանի ու Չինաստանի քայլերով»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին, որ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ խորհրդակցության նպատակով Մոսկվա է մեկնել, ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Իրանը սպասողական վիճակում է, տեսնելու համար, որ արդյոք ՀԳՀԾ-ում մնացած կողմերը կարող են բավարարել ՀԳՀԾ-ից ակնկալվող ԻԻՀ-ի շահերը, թե՝ ոչ»:
Պատասխանելով այն հարցումին, թե բազմիցս ակնարկ է կատարվել եվրոպական երկրներից Իրանի ակնկալիքներին, ու արդյոք նման ակնկալիքներ կան նաև Ռուսաստանից, Էրաղչին ասել է. «Իրանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները վեր են կանգնած ՀԳՀԾ-ից»:
«Ռուսաստանը պնդում է, որ պետք է երաշխավորվեն ՀԳՀԾ-ում Թեհրանի շահերն ու բավարարվեն Իրանի պահանջները»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է ՀԳՀԾ-ի պահպանման վրա: