Հայաստանից ստացած էլեկտրաէներգիայի մի մասը Իրանը կվաճառի Վրաստանին
https://parstoday.ir/hy/news/iran-i94696-Հայաստանից_ստացած_էլեկտրաէներգիայի_մի_մասը_Իրանը_կվաճառի_Վրաստանին
Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է.«Կվերսկսեն Իրանի տարածքով Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումները»: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 12:58 Asia/Tehran
  • Հայաստանից ստացած էլեկտրաէներգիայի մի մասը Իրանը կվաճառի Վրաստանին

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է.«Կվերսկսեն Իրանի տարածքով Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումները»: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Համիդռեզա Էրաղին ասել է.«Հայաստանը Իրանից ներկրվող գազի դիմաց էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանի գազի ազգային ընկերությանը: Էլեկտրաէներգիայի մի մասը կվաճառվի Վրաստանին»:

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառելու համար Իրան-Վրաստան բանակցության մասին ասել է.«Իրանը  գազի դիմաց Հայաստանից ստանալիք  էլեկտրաէներգիայի  մոտ 10 տոկոսը կվաճառի Վրաստանին։ Կողմերի միջև պայմանագիրը շուտով կստորագրվի»:

Իրանը և Հայաստանը 2004 թվականին ստորագրեցին  «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը 20 տարվա ժամկետով, որի համաձայն Իրանից արտահանվող գազը օգտագործվում է Հայաստանի ՋԷԿ-երի էներգաբլոկներում և դրա դիմաց Իրանը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից: