Իրանն ու Շվեյցարիան քննարկեցին հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i95133-Իրանն_ու_Շվեյցարիան_քննարկեցին_հարաբերությունների_ընդլայնման_ու_խորացման_ուղիները
ԻԻՀ և Շվեյցարիայի նախագահները երկուշաբթի օրը մտքեր փոխանակեցին կողմերին հետաքրքրող բոլոր բնագավառներում համատեղ հարաբերությունների ընդլայնման ու խորացման շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2018 07:42 Asia/Tehran

ԻԻՀ և Շվեյցարիայի նախագահները երկուշաբթի օրը մտքեր փոխանակեցին կողմերին հետաքրքրող բոլոր բնագավառներում համատեղ հարաբերությունների ընդլայնման ու խորացման շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն այս հանդիպման ժամանակ ընդգծեցին առկա  պոտենցիալները համատեղ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ օգտագործելու երկու երկրի կամքը:

Հասան Ռոհանին ընդգծեց, որ Իրանի ու Շվեյցարիայի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել: Նա ասաց. «Դա լավ ենթահող է ստեղծել տարբեր բաժիններում հարաբերությունների ընդլայնման համար և մենք հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման ուղղությամբ առավել ջանք պիտի գործադրենք»:

Ռոհանին ՀԳՀԾ-ն բազմակողմ ու միջազգային համաձայնություն համարելով, ընդգծեց, որ ԱՄՆ-ն այս համաձայնությունից հեռանալով ապացուցեց, որ հավատարիմ չէ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին:

Հանդիպման ժամանակ Շվեյցարիանի նախագահ Ալեն Բերսեն Թեհրան-Բեռն հարաբերությունները լավ բնութագրեց և հայտարարեց, որ տարբեր բնագավառներում, այդ թվում գիտական համագործակցությունների ու համատեղ նախագծերի ուղղությամբ դրանք աճում են: