Իրանն ու Շվեյցարիան քննարկեցին հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղիները
ԻԻՀ և Շվեյցարիայի նախագահները երկուշաբթի օրը մտքեր փոխանակեցին կողմերին հետաքրքրող բոլոր բնագավառներում համատեղ հարաբերությունների ընդլայնման ու խորացման շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն այս հանդիպման ժամանակ ընդգծեցին առկա պոտենցիալները համատեղ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ օգտագործելու երկու երկրի կամքը:
Հասան Ռոհանին ընդգծեց, որ Իրանի ու Շվեյցարիայի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել: Նա ասաց. «Դա լավ ենթահող է ստեղծել տարբեր բաժիններում հարաբերությունների ընդլայնման համար և մենք հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման ուղղությամբ առավել ջանք պիտի գործադրենք»:
Ռոհանին ՀԳՀԾ-ն բազմակողմ ու միջազգային համաձայնություն համարելով, ընդգծեց, որ ԱՄՆ-ն այս համաձայնությունից հեռանալով ապացուցեց, որ հավատարիմ չէ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին:
Հանդիպման ժամանակ Շվեյցարիանի նախագահ Ալեն Բերսեն Թեհրան-Բեռն հարաբերությունները լավ բնութագրեց և հայտարարեց, որ տարբեր բնագավառներում, այդ թվում գիտական համագործակցությունների ու համատեղ նախագծերի ուղղությամբ դրանք աճում են: