Սիրիայում Իրանի հետապնդած գլխավոր նպատակը ԻԼԻՊ-ին հիմնական հարված հասցնել էր. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ Սիրիայում ԻԻՀ-ի հետապնդած գլխավոր նպատակը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հիմնական հարված հասցնելն էր, ընդգծեց. «Մինչև ահաբեկիչների լիարժեք ոչնչացումը և ահաբեկիչների աջակիցների, այդ թվում Սիոնիստական ռեժիմի հիասթափությունն Իրանը կշարունակի մնալ Սիրիայում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Վիեննայում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ նշելով, որ եվրոպական երկրները պատմական պարտք են զգում հանդեպ հրեաներն, ասաց. «Հրեաները պարտական են Իրանին, քանի որ իրանցիները հրեաներին փրկեցին Բաբելոնից և այդ տեսակետից շարունակ իրենց պարտական են զգում Իրանի նկատմամբ»:
ԻԻՀ նախագահը սիոնիստներին մի խումբ զավթիչներ անվանեց և ընդգծեց. «Սիոնիստները ռմբակոծում են Գազայի բնակիչներին և միջամտում Սիրիայի ներքին հարցերին ու աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ին, տարածաշրջանում չափազանց կործանարար դերակատարություն ունեն»:
Ռոհանին ի դեպ, Իրանի ու Ավստրիայի վերջնական նպատակը Միջին Արևելքի զգայուն տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը և տարածաշրջանի ժողովուրդներին հումանիտար օժանդակությունների տրամադրումը հայտարարեց և հույս հայտնեց, որ երկու երկրի շահերի ապահովման ուղղությամբ կընդլայնվեն երկու երկրի հարաբերությունները:
Ի դեպ, ԻԻՀ նախագահի և Ավստրիայի կանցլերի ներկայությամբ երկու երկրների պաշտոնատարները տրանսպորտի, ջրի ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգիաների ու հանքերի բնագավառում համագործակցության չորս համաձայնագրեր ստորագրեցին:
ԻԻՀ նախագահը չորեքշաբթի գիշեր ավարտելով Ավստրիա կատարած պաշտոնական ուղևորությունը Թեհրան վերադարձավ: