Զարիֆ.«Եվրոպան պետք է հավատարիմ մնա ՀԳՀԾ-ի գործադրմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i95234-Զարիֆ._Եվրոպան_պետք_է_հավատարիմ_մնա_ՀԳՀԾ_ի_գործադրմանը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Եվրոպա կատարած ԻԻՀ նախագահի այցի ժամանակ պարզ էր, որ պետք է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, սակայն կարևորը դրա իրագործման կամքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2018 12:33 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եվրոպան պետք է հավատարիմ մնա ՀԳՀԾ-ի գործադրմանը»

Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Եվրոպա կատարած ԻԻՀ նախագահի այցի ժամանակ պարզ էր, որ պետք է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, սակայն կարևորը դրա իրագործման կամքն է»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Ավստրիա և Շվեյցարիա կատարած վերջին այցի մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թուիթերում գրել է.-«Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի և ԵՄ-ն նախագահող Ավստրիայի պաշտոնատարների միջև: Սակայն կարևորը  ՀԳՀԾ-ի իրագործման կամքն է»:

Երկօրյա այցով Շվեյցարիա և Ավստրիա մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին այսօր առավոտյան ժամանել է Թեհրան: