Իրանում թմրադեղերի մաքսանենգների մահապատիժը քաղաքականացնելը քննադատվել է
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ԻԼԻՊ-ի հետ Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի գործունեության ընդհանուր եզրերը, քննադատեց Իրանում թմրադեղերի մաքսանենգների մահապատժին քաղաքական երանգ հաղորդելուն ուղղված ջանքերը:
Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ալլահյար Մալաքշահին Հաագայում Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աֆղանստանի հետ Իրանի հարևանությանն, ընդգծել է. «ԻԻՀ-ն մինչ այսօր կտրուկ պայքար է ծավալել թմրադեղերի մաքսանենգման ու դրանց Եվրոպա փոխադրվելու դեմ և թմրաբիզնեսի դեմ պայքարի ճանապարհին 3800 նահատակներ ու դրա մի քանի անգամը վիրավորներ է ունեցել»:
«ԻԼԻՊ-ի նման վարքագիծ ունեցող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը թմրաբիզնեսով զբաղվողների մահապատիժը քաղաքականացնելով, դա շահարկում է Իրանի դեմ բացասական մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ և ոմանք էլ տարվում են այդ բացասական քարոզչությամբ»,-հավելել է Մալաքշահին:
Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նաև նկատելով, որ լավ ու վատ ահաբեկիչներ չկան, ասել է. «Իրանի դիտանկյունից ահաբեկչության բոլոր տեսակները դատապարտելի են»: