Հուլիս 10, 2018 11:45 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցչի հանդիպումը ՕՊԵԿ-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ

ՄԱԿ-ում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի նորանշանակ ներկայացուցիչ, դեսպանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջազգային զարգացման բաժնի գլխավոր տնօրենի հետ և նրան է փոխանցել իր հավատարմագիրը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում ԻԻՀ ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին և  ՕՊԵԿ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Սուլեյման Ալ-Հերբիշը կարևորել են հարաբերությունների ընդլայնումը:

Ղարիբաբադին նշել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը ՕՊԵԿ-ի հիմնադրամի գլխավոր հիմնադիրներից է եղել և միշտ հովանավորել է այդ կազմակերպության դերակատարությունը և ցանկացել է սերտ համագործակցություն ծավալել այդ կառույցի հետ:

Հայտնելով միջազգային կազմակերպություններում ՕՊԵԿ-ի հիմնադրամի առաքելությունների ու նպատակների նկատմամբ Իրանի հովանավորությունը, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի ներկայացուցիչը ընդգծել է իրանական ընկերությունների պոտենցիալները՝ նպատակաետ երկրներում այդ հիմնադրամի տարբեր նախագծերի իրագործմանը աջակցելու համար:

Հանդիպման ժամանակ ՕՊԵԿ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշը բարձր է գնահատել այդ կազմակերպությունում Իրանի նշանակալի դերակատարությունը:

Պիտակ