Հանուն խաղաղության պահպանման՝աշխարհը պետք է հովանավորի ՀԳՀԾ-ն
Ինդոնեզիա գործուղված Իրանի իսլամական հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում Իսլամական խոշորագույն երկիր՝ Ինդոնեզիայի և Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների համագործակցությունը հանուն խաղաղության պահպանման:
Կանանց ու ընտանիքի հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ՝ Մաասումե Էբթեքարն այսօր Ջակարտայում Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն ասել է.«ՀԳՀԾ-ն միայն Իրանի ու մի քանի արևմտյան երկրների միջև համագործակցության փաստաթուղթ չէ: Սա միջազգային փաստաթուղթ է այսօրվա աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված համագործակցության շրջանակում և այն չպետք է վտանգվի մի կառավարության միակողմանի քայլերի հետևանքով»:
Հանդիպման ժամանակ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդին ասել է.«Ինդոնեզիայի կառավարությունը մշտապես աջակցել է միջազգային հարցերի կարգավորման լավագույն մեխանիզմը հանդիսացող դիվանագիտությանը և եղել է ՀԳՀԾ-ի հովանավորներից: Ներկայումս Ինդոնեզիան միջուկային գործարքը կնքած կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և նպաստել միջազգային խաղաղությանն ու կայունությանը»:
Ինդոնեզիայի ԱԳ նախարարը հավելել է.«Ջակարտան քաղաքական աջակցությունից բացի ձգտում է գործնական ելքեր գտնել ՀԳՀԾ-ի պահպանմանն ու իրագործմանը և բոլոր կողմերի ու միջազգային հանրության շահերի ապահովմանը նպաստելու համար»: