Հանուն խաղաղության պահպանման՝աշխարհը պետք է հովանավորի ՀԳՀԾ-ն
(last modified Wed, 11 Jul 2018 13:20:57 GMT )
Հուլիս 11, 2018 17:50 Asia/Tehran
  • Հանուն խաղաղության պահպանման՝աշխարհը պետք է հովանավորի ՀԳՀԾ-ն

Ինդոնեզիա գործուղված Իրանի իսլամական հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում Իսլամական խոշորագույն երկիր՝ Ինդոնեզիայի և Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների համագործակցությունը հանուն խաղաղության պահպանման:

Կանանց ու ընտանիքի հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ՝ Մաասումե Էբթեքարն այսօր Ջակարտայում  Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի  անօրինական դուրս գալուն ասել է.«ՀԳՀԾ-ն միայն Իրանի ու մի քանի արևմտյան երկրների միջև համագործակցության փաստաթուղթ չէ: Սա միջազգային փաստաթուղթ է այսօրվա աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված համագործակցության շրջանակում և այն չպետք է վտանգվի  մի կառավարության միակողմանի քայլերի հետևանքով»:

Հանդիպման ժամանակ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդին ասել է.«Ինդոնեզիայի կառավարությունը  մշտապես աջակցել է  միջազգային հարցերի կարգավորման լավագույն մեխանիզմը հանդիսացող դիվանագիտությանը և եղել է ՀԳՀԾ-ի հովանավորներից: Ներկայումս  Ինդոնեզիան միջուկային գործարքը կնքած կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և նպաստել միջազգային խաղաղությանն ու կայունությանը»:

Ինդոնեզիայի ԱԳ նախարարը հավելել է.«Ջակարտան քաղաքական աջակցությունից բացի ձգտում է գործնական ելքեր գտնել ՀԳՀԾ-ի պահպանմանն ու իրագործմանը և բոլոր կողմերի ու միջազգային հանրության  շահերի ապահովմանը նպաստելու համար»: