Թեհրանում կայացել է Իրանի և Ավստրիայի խորհրդարանական բարեկամության պաշտոնատարների բանակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i95877-Թեհրանում_կայացել_է_Իրանի_և_Ավստրիայի_խորհրդարանական_բարեկամության_պաշտոնատարների_բանակցությունը
Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը և Իրանի Իսլամական խորհրդարանում Ավստրիայի բարեկամության խմբի ղեկավարը հանդիպել ու բանակցել են Թեհրանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2018 17:11 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Իրանի և Ավստրիայի խորհրդարանական բարեկամության պաշտոնատարների բանակցությունը

Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը և Իրանի Իսլամական խորհրդարանում Ավստրիայի բարեկամության խմբի ղեկավարը հանդիպել ու բանակցել են Թեհրանում:

Իրանի Իսլամական խորհրդարանում Ավստրիայի բարեկամության խմբի ղեկավար Ամիր Խամաքին երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել ու բանակցել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ՝ Անդրիաս Շիդերի հետ: 

Հանդիպման ընթացքում Ամիր Խամաքին ասել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի գործադրման վերաբերյալ երաշխիքների ապահովումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Ամիրի Խամաքաին հույս հայտնեց, որ  Եվրոպայի վրա չի ազդի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ն միակողմանի դուրս գալու քայլը և Եվրոպան կշարունակի աջակցել այդ համաձայնությանը:

Անդրադառնալով արդյունաբերական, տուրիզմի, առևտրային և տնտեսական ոլորտներում երկու երկրների կարողությունների զարգացմանը, նա ասել է.«Բանկային համագործակցության ամրապնդումը կարևոր է Իրանի և Ավստրիայի ներուժի առավելագույնս օգտագործման համար»:

Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Անդրիաս Շիդերն ասել է. «Ավստրիայի խորհրդարանը աջակցում է ՀԳՀԾ-ը և իր դիրքորոշումը փոխանցել է  Եվրամիության բանակցային պաշտոնատարներին»: