Ճապոնական ընկերությունները կշարունակեն նավթ գնել Իրանից
https://parstoday.ir/hy/news/iran-i95887
Ճապոնաիայի նավթային ընկերության նախագահն ասել է, որ այդ երկիրը կշարունակի նավթ ներկրել Իրանից:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 21, 2018 18:37 Asia/Tehran
  • Ճապոնական ընկերությունները կշարունակեն նավթ գնել Իրանից

Ճապոնաիայի նավթային ընկերության նախագահն ասել է, որ այդ երկիրը կշարունակի նավթ ներկրել Իրանից:

Ճապոնիայի NHK հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Տակաշի Ցուկիոական ասել է, որ Ճապոնիան աղքատ է բնական պաշարներով և շտապ կարիք ունի նավթ ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից իր տնտեսությունը զարգացնելու համար:

Ճապոնաիայի նավթային ընկերության նախագահն, Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները անտրամաբանական համարելով, կոչ է արել Ճապոնիայի պաշտոնատարներին չհանձնվել ԱՄՆ-ի ճնշումներին:

ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ մինչև 2018 թ. նոյեմբերի 4-ը, ԻԻՀ նավթային գնորդները պետք է հրաժարվեն նավթի ներմուծումից, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունից նավթի գնորդների դեմ  ԱՄՆ-ի պաշտոնյաների անհիմն հայտարարությունները ոչ միայն հակասում են միջազգային առևտրի կանոններին, այլև արժանացել է աշխարհի տարբեր երկրների բացասական արձագանքին: Շատ երկրներ հայտարարել են, որ շարունակելու են իրենց տնտեսական համագործակցությունը Իրանի հետ: